Քաղաքականություն

Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ հետ. Նալբանդյան

6 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը ԵՄ հետ. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում մայիսի 23-ին կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

Կողմերն անդրադարձ կատարեցին Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։

Անդրադարձ կատարվեց նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:

Անդրադարձ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:

Ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:

Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն անդրադարձավ նաև 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Կողմերը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:

Նիստի արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկանմամուլի համար հայտարարություններով:

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին  և նրա ուսուցչին

Հայաստան

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պարգևատրել է միջազգային մրցույթ -փառատոնի գլխավոր մրցանակակրին և նրա ուսուցչին

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Հայաստան

Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Վարդենիս  համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

Հայաստան

Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժամանկաբարձական կետ

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հայաստան

ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն՝ Երևանի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի պայթեցման եղանակով քանդման վերաբերյալ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

Հայաստան

Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Հայաստան

ԱԽ քարտուղարը «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ-ում ատոմային էներգիայի ոլորտը զարգացնելու՝ Ֆրանսիայի հետաքրքրությունը

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Իրավունք

Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով մեկ անձ է կալանավորվել

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ֆինանսներ

Ակբա բանկը Հայաստանում լավագույնն է ESG չափանիշներով. Euromoney

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

Եվրոպա

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումին Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում