Մշակույթ

Ամեն ինչ անելու եմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. Արծվիկ

2 րոպեի ընթերցում

Ամեն ինչ անելու եմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար. Արծվիկ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված: Նա պատրաստվում է լավագույնս երգելու թե գլխավոր փորձին, որի ընթացքում ժյուրին գնահատելու է, թե եզրափակիչ համերգում:

«Ես ամեն ինչ անելու եմ այս երգի միջազգային մրցույթում լավ երգելու և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: Ասեմ, որ տրամադրությունս շատ բարձր է: Շատ ոգևորված եմ իմ կատարման վերաբերյալ ստացած արձագանքներից: Անսահման շնորհակալ եմ ինձ սատարելու համար, դա, իսկապես, շատ կարևոր է: Առաջին կիսաեզրափակիչի ելույթից հետո վստահ եմ, որ թռչելու համար թևեր պետք չեն: Այնպես որ, վաղը ևս հեռուստադիտողները մասնակից կլինեն հիշարժան տպավորիչ թռիչքի»,-Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արծվիկը:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:

Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում