Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 10-ին շնորհավորական ուղերձ է հղելՄուն Ջե-Ինին՝ Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը մաղթել է Մուն Ջե-Ինին քաջառողջություն, ձեռքբերումներ և երջանկություն, իսկ Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջե-Ինի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Կորեան կշարունակի անշեղորեն զարգանալ ու վերելք ապրել և նորընտիր նախագահն իր արդյունավետ ներդրումը կբերի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործին:

Նշելով, որ անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավորվել են սերտ գործընկերային կապեր և փոխշահավետ համագործակցություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատելու երկկողմ բարեկամությունն ու համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ` ի շահ երկու ժողովուրդների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում