Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների, արցախահայության և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած հյուրերի հետ առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տոնական միջոցառման մասնակիցների հետ հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին:

Տոնական միջոցառումների շրջանակներում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Շուշի՝ ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին, այնուհետև Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Շուշիի Վ.Սարգսյանի անվան հրապարակում կազմակերպված տոնական համերգին, դիտել «Արվեստների և արհեստների քաղաք» ցուցահանդեսը:

Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում