Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Նախագահի մոտ մայիսի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Նախագահի2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբստեղծված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելմանը վերաբերող այնպիսի հիմնարար խնդիրների ամբողջական լուծման կարևորությունը, ինչպիսիք են՝ պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի վերլուծությունը ու դրանց արժանահավատության ստուգումը, այդ նպատակով հավելյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ համագործակցության ուժեղացումը, ինչպես նաև շահերի հայտարարագրման կառուցակարգերի ներդրման միջոցով շահերի բախման կանխարգելումը:

Խորհրդակցության արդյունքներովաշխատանքային խմբի ղեկավարինտրվել են հանձնարարականներ, հստակեցվել են նախագծերի մշակման աշխատանքներն ավարտելու ժամկետները:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը