Քաղաքականություն

«Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներն ավտոերթով շրջեցին Երևանի փողոցներով

1 րոպեի ընթերցում

 «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներն ավտոերթով շրջեցին Երևանի փողոցներով

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 3-ին ավտոմեքենայով շրջել է Երևանի փողոցներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավտոերթի ընթացքում Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով կոչ էր անում ընտրողներին քվեարկել իրենց կուսակցության օգտին: Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը բարձր գնահատեց առաջիկա ընտրություններում իրենց կուսակցության հնարավորությունները:

«Մեզ սիրում են ընտրողները, մեր ծրագրերը ընդունում են ոչ միայն երևանցիները, այլ նաև համայն հայությունը: Այդ աջակցության ներքո մենք վերակառուցելու ենք այս քաղաքը»,- ընդգծեց Փոստանջյանը: Այդ ամենն իրագործելու համար, ըստ Փոստանջյանի, պետք է ունենալ հստակ քաղաքականություն:

«Այն հատակագիծը, որը փոխանցել է Թամանյանը նորից պետք է շունչ առնի»,- եզրափակեց Փոստանջյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում