«Ելք» դաշինքը Երևանում նախատեսում է հավելյալ հանգստյան գոտիներ ստեղծել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Ելք» դաշինքն մայիսի 3-ին շարունակեց Ավան վարչական շրջանում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և ավագանու թեկնածուները շրջում էին շենքերի բակերով և բնակիչներին բարձրախոսներով իրազեկում իրենց նախընտրական ծրագրի մասին, զրուցում քաղաքացիների հետ:
«Երևանում 5 հանգստյան գոտիներ պետք է լինեն, լողավազաններ, լճակներ, որտեղ մարդիկ հնարավորություն կունենան ամառը անվճար լողալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը: