Տնտեսություն

Նիժնի Նովգորոդի շրջանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիժնի Նովգորոդի շրջանի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիժնի Նովգորոդի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ այցելել են Հայաստան իրենց առաջարկները ներկայացնելու Հայաստանի պետական գերատեսչություններին: Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի առևտրի և արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիժնի Նովգորոդի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանով և պատրաստ են համագործակցել:

«Մեզ համար հետաքրքիր է համագործակցել Հայաստանի հետ: Նիժնի Նովգորոդը Ռուսաստանում խոշորագույն արդյունաբերական շրջանն է: Ունենք գրեթե ցանկացած տեսակի արտադրանք` թեթև և ծանր արդյունաբերությունից: Կարծում եմ, որ Նիժնի Նովգորոդում կարող են լինել Հայաստանին հետաքրքրող արտադրանքներ: Դա նաև կնպաստի Եվրասիական տնտեսական միության ամրացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Պուշկինը:

Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների շարքում իրենք առաջին բիզնես այցը կատարում են Հայաստան, քանզի վերջինս Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է:

«Բացի այդ, Հայաստանը ռուսական ընկերությունների համար կարող է դառնալ Իրանի հետ համագործակցության կամուրջ: Նիժնի Նովգորոդում գտնվող ընկերությունները Հայաստանը նաև համարում են Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու միջոց», - ընդգծեց Պուշկինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում