Հայաստանում 2016 թ-ի ընթացքում գազիֆիկացվել է 8 հազարից ավելի բնակարան և բնակելի տուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին բնական գազ են ստացել քաղաքային բնակավայրերի 91.8 տոկոսը, գյուղական բնակավայրերի` 59.8 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, բնական գազով գազիֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:

2016 թվականի տարեսկզբին գազիֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմում էր 670 հազար 826 միավոր: Տարվա ընթացքում գործարկվել է 8 հազար 601 միավոր, որի արդյունքում տարեվերջին գազիֆիկացված բնակարանների և բնակելի տների քանակը կազմել է 679 հազար 421-ը:

1997թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունվարի 1-ը բնական գազով գազիֆիկացվել է 679 հազար 421 բնակարան և բնակելի տուն:

Գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը 2016 թվականի տարեսկզբին կազմել է 11 հազար 851,70 կիլոմետր, իսկ տարվա ընթացքում գործարկվել է 269,53 կիլոմետր: Արդյունքում տարվա վերջում գազի փողոցային ցանցի միագիծ երկարությունը կազմել է 12 հազար 120,51 կիլոմետր:

Բնակչությանը տրված բնական գազի ծավալը 2016 թվականին կազմել է 581 մլրդ 454 մլն խորանարդ մետր: Այդ թվում 445 մլրդ 916 մլն-ը քաղաքային, իսկ 135 մլրդ 538 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:

Հանրապետությունում բնակչությանը տրված բնական գազի ծավալը մեկ բնակչի հաշվով կազմել է 194,3 խորանարդ մետր: Այդ թվում քաղաքային բնակավայերերում այն կազմել է 234,2 խորանարդ մետր, իսկ գյուղականում`124,6 մլն խորանարդ մետրը` գյուղական բնակավայրերում:

2016 թվականին ընթացքում բնական և հեղուկ գազի իրացումից ստացված ֆինանսական ընդհանրացված մուտքերը կազմել են 260 մլրդ 290,4 մլն դրամ, որից բնակչության հաշվին` 73 մլրդ 434 մլն: Միևնույն ժամանակ ծախսերը կազմել են 258 մլրդ 179,6 մլն դրամ:

Հանրապետությունում իրացված բնական գազի դիմաց չվճարելու պատճառով տարիների ընթացքում կուտակված պարտքը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 34 մլրդ 277.7 մլն. դրամ, որից բնակչությունից` 16 մլրդ 74.3 մլն. դրամ:

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը