Տնտեսություն

Հայաստանում տեղական ավիափոխադրողների համար ապահովված են հավասար պայմաններ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում տեղական ավիափոխադրողների համար ապահովված են հավասար պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բացում և ազատականացնում է ավիացիոն շուկան տեղական ավիափոխադրողների համար` բոլորի համար ապահովելով հավասար պայմաններ և իրավունքներ: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը` անդրադառնալով հարցին` Հայաստանը քննարկո՞ւմ է ազգային ավիափոխադրող ունենալու հարցը:

«Նախ կարևոր է ֆիքսել, թե մենք ինչ ենք հասկանում` ազգային ավիափոխադրող ասելով: Սովորաբար դա այն ավիաընկերությունն է, որին տրվում է որևէ արտոնություն շուկայում միջազգային չվերթներ իրականացնելու համար: Կան երկրներ, որոնք ազգային փոխադրողին մենաշնորհ են տալիս միջազգային չվերթների համար, կան երկրներ, որոնք ազգային ավիափոխադրողներին տալիս են որևէ պրեֆերենցիալ ռեժիմներ: Մենք հրաժարվել ենք այդ քաղաքականությունից` ասելով, որ բացում և ազատականացնում ենք շուկան` բոլորին տալով հավասար իրավունքներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սերգեյ Ավետիսյանը:

Նա մանրամասնեց, որ նման պայմաններում Հայաստանը, կախված շուկայի պահանջարկից, կարող է ունենալ մեկ, երկու կամ երեք ավիափոխադրող, իսկ այդ պարագայում «ազգային» բառն այդքան էլ սկզբունքային չէ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում