Տարածաշրջանային

Թուրքիայի հարցով ԵԽ զեկուցողը կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հարցով ԵԽ զեկուցողը կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին հայտարարել է, որ Եվրամիության ու Թուրքիայի միջև բանակցությունների նոր գլուխ բացելու մասին խոսք լինել չի կարող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին զեկուցողն ասել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

«Եթե Թուրքիան իսկապես հետաքրքրվում է անդամակցության հարցով, անհրաժեշտ է, որ Անկարան դա ցույց տա»,- նշել է Փիրին:

Նա հայտարարել է, որ անդամակցության հարցում ԵՄ-ն որևէ երկրի, այդ թվում և Թուրքիայի սպառնալիքներին չի պատրաստվում ենթարկվել: «Եթե ցանկանում են մտնել Եվրամիություն, ստիպված են բավարարել չափորոշիչներին: Սակայն Թուրքիայում բացարձակապես նման բան չեմ տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բանակցությունները դադարեցվեն»,- ասել է Փիրին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 2-ին խոսել էր ԵՄ անդամակցության մասին` ասելով. «ԵՄ-ն այլընտրանք չունի, քան բանակցությունների նոր գլուխներ բացել: Եթե չբացեք, ուրեմն հաջողություն ձեզ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում