Սպորտ

Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ին Երեւանում մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում են 5 թիմ` ՖԻՄԱ-ն, «Արցախ»-ը, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ և «Գյումրի»-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, ապրիլի 19-ին ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով հաղթեց ՀԱՊՀ-ին, իսկ «Արցախ»-ը նույն`3:0 հաշվով առավելության հասավ ՃՇՀԱՀ-ի նկատմամբ:

Ապրիլի 20-ին ՖԻՄԱ-ն զիջեց «Արցախ»-ին` 2:3, «Գյումրի»-ն էլ պարտվեց ՃՇՀԱՀ-ի թիմին` 2:3:

Իսկ ապրիլի 21-ին ՖԻՄԱ-ն կմրցի ՃՇՀԱՀ-ի հետ, իսկ «Գյումրի»-ն ` «Արցախ»-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում