Սպորտ

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի առաջին մրցակիցները համաշխարհային Օլիմպիադայում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկող Օլիմպիադայի առաջին տուրում տղամարդկանց ընտրանին կմրցի Բարբադոսի, իսկ կանանց ընտրանին` Հոնկոնգի (Չինաստան) հետ:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է:  2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում