Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

2 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում  անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:

Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել և բրոնզե մեդալներով պարգևատրվել են Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 գ):

Մրցաշարին 15 երկրի շուրջ 200 մարզիկ է մասնակցել: Այն նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին: Մրցաշարն անցկացվում է 26-րդ անգամ:

«Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են նաև անվանի մի շարք մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու  այլ անվանի մարզիկներ:

Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 25 մլն դրամ էր հատկացրել: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում