Մշակույթ

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լեւինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաեւ ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաեւ հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կողմից կազմակերպված եվրատեսիլյան challenge-ն առաջինն ուղղել էր հենց նրան, որին ի պատասխան Լեւինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ:

Սպասվելիք այցը կօգնի Լեւինային հայկական երաժշտության մասին նոր գիտելիքներ ձեռքբերելուն, ինչու չէ նաեւ հայերեն նոր կատարումներ ներկայացնելուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում