Հայաստանում անցկացվում են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների վարժանքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների նռնակաձիգների դաշտային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ավելի քան 200 զինծառայողների՝ պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման վարժանքներն անցկացվում են ամփոփիչ ստուգում հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:

«Ալագյազ» զորավարժարանում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ՌՊԳ-7-երի նռնակաձիգ հրաձիգների եւ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետների անձնակազմերի նախապատարստումն անցկացվել Է մեկ ամիս:

Եռօրյա վարժանքների ընթացքում անծանոթ տեղանքում նռնակաձիգները քողարկման բնական առարկաների եւ նախատեսված միջոցների օգտագործմամբ150-ից մինչեւ 500 մետր հեռվություններում պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման կրակ կարձակեն ՊԳ-7ՎԼ մեծ զրահահարության նռնակներով: ՎՕԳ-17 ակնթարթային գործողության պայթուցիչով նռնակների օգտագործմամբ ավտոմատ նռնականետերով անձնակազմերը մինչեւ 2 հազար մետր հեռվության վրա կոչնչացնեն պայմանական հակառակոդրի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան՝ մինչեւ թիրախների լիակատար խոցումը:-0-/34/ 14.00

Հայաստան, ռուսական ռազմակայան, նռնակաձիգներ, վարժանքներ

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ