Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. BBC-ի անդրադարձը Հայաստանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հեղինակավոր BBC-ն նոր հոդված է հրապարակել աշխարհում առաջին քրիստոնյա երկրի` Հայաստանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը գրում է, որ «այս եվրոպական երկիրը քրիստոնեությունը պաշտոնական կրոն է դարձրել 301 թվականին, և այդ պատմությունը դեռ կարելի է տեսնել այսօր»:

«3 միլիոն բնակչությամբ Հայաստանը Եվրոպայի ամենափոքր երկրներից է, սակայն այն նշանակալի տեղ ունի հոգևոր պատմության մեջ. շատ պատմաբաններ հավատում են, որ 301 թվականին այն առաջին երկիրն էր, որ ընդունեց քրիստոնեությունը: Այսօր հայերի 95 տոկոսը քրիստոնյա է, և երկրի բարեպաշտ պատմությանը կարելի է հետևել դրա հնագույն վայրերում ու կոթողներով»,- գրում է լրատվամիջոցը` պատմելով, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչը քարոզեց քրիստոնեությունը, որը երկար տարիներ անց` 301 թվականին Տրդատ Երրորդ թագավորը հռչակեց որպես պետական կրոն:

Պատմելով Գառնու հեթանոսական տաճարի մասին` BBC-ն նշում է, որ այն եզակի կոթողներից էր, որ քրիստոնեության տարածման շրջանում չոչնչացվեց: «Այսօր այն կանգնած է որպես հայկական նեոհեթանոսության խորհրդանիշ և ամեն տարի ունենում է ավելի քան 136 հազար այցելու` դարձնելով այն Հայաստանի ամենահանրաճանաչ զբոսաշրջային վայրերից մեկը»,- հայտնում է BBC-ն:

Լրատվամիջոցը պատմում է Հայաստանի «հոգևոր մայրաքաղաքի»` Վաղարշապատի մասին` ներկայացնելով այստեղ գտնվող Գայանե եկեղեցին, այնուհետև Խոր Վիրապի վանքի մասին, որտեղ երկար տարիներ բանտարկված է մնացել Գրիգոր Լուսավորիչը, Զորաց եկեղեցու, խաչքարերի, Քարահունջի մասին: Խոսելով Գեղարդի վանական համալիրի մասին` BBC-ն ընդգծում է, որ այն այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրերից է:

Հայերեն العربية English Русский

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Մի շարք կոնգրեսականներ քննադատել են ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու վերաբերյալ

Կառավարությունն ընդունեց ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և ոլորտում մասնագիտական զարգացմանն ուղղված փոփոխությունների նախագիծը

Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, կան դժվարանցանելի ճանապարհներ

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը