Արաս Օզբիլիսը մասնակցել է «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի խաղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արաս Օզբիլիսը մասնակցել է «Բեշիկթաշ»-ի երիտասարդական թիմի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի երիտասարդական առաջնության 25-րդ տուրում «Բեշիկթաշ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Գենչլերբիրլիգի»-ին:

Հայաստանի ազգային թիմի անդամ Արաս Օզբիլիսը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Հայերեն