Հասարակական

Հանրակրթական հաստատություններում շախմատը ներդնելն օգնում է երիտասարդությանը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Հանրակրթական հաստատություններում շախմատը ներդնելն օգնում է երիտասարդությանը. Սերժ Սարգսյան

ՄՈՍԿՎԱ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն մի քանի տարի է շախմատը ներդրվել է հանրակրթական համակարգում որպես պարտադիր առարկա, ինչն օգնում է երիտասարդներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` պատասխանելով ուսանողներից մեկի հարցին:

«Մի անգամ ինձ հարցրեցին, թե ինչով է շախմատը տարբերվում այլ սպորտաձևերից` ես ավելի լավ բան չկարողացա մտածել, քան նրանով, որ շախմատում արդարությունն ավելի շատ է: Շախմատը սովորեցնում է ազնիվ հաղթել ու ազնիվ պարտվել, քանի որ դատավորը գրեթե որևէ դեր չի խաղում: Մնացած սպորտաձևերում, ինչպես օրինակ ֆուտբոլում, դատավորը կարող է չհիմնավորված «11 մետրանոց» նշանակել, իսկ շախմատում դա չկա: Իսկ ազնիվ հաղթելն ու ազնիվ պարտվելը միայն սպորտում չէ այդպես, քաղաքականության մեջ ևս այդպես է, կյանքում առհասարակ այդպես է»,- նշեց ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով ժամանակակից աշխարհում շախմատի զարգացմանը` Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր շախմատը երիտասարդանում է:

«Այսօր արդեն աշխարհի չեմպիոն են դառնում երիտասարդներ, ովքեր ուղղակի հրաշալի են խաղում: Շախմատն ինքն է շարժվում դեպի ժողովուրդը` դեպի դպրոցներ, ուսումնական հաստատություններ և այլն»,- ընդգծեց ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում