Հայաստանում սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017 թվականին փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, սննդամթերքի գների անկումը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, պանրի, ձվի, մրգերի և բանջարեղենի ապրանքախմբերի գների նվազմամբ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ: Մսի գներն ավելացել են 0,1 տոկոսով: Փետրվարին հունվարի համեմատ 1,4 տոկոսով ավելացել են ձկան և ծովամթերքի գները:

Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում գրանցվել է գների 0,6 տոկոս անկում: Փետրվարին հունվարի համեմատ յուղերի և ճարպերի գնաճը կազմել է 0,5 տոկոս:

Մրգերի ապրանքախմբում այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է 1,3 տոկոս գնանկում:

Զգալի էժանացել է նաև բանջարեղենը`նվազելով 5,6 տոկոսով: Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի գներն փետրվարին հունվարի համեմատ ավելացել են 0,4 տոկոսով:

Ուրիշ խմբավորումներում չներառված սննդամթերքի գները նվազել են 0,4 տոկոսով:

Սննդամթերքի ապրանքախմբում փետրվարին հունվարի համեմատ 4,7 տոկոսով ավելացել է կարտոֆիլի գինը, իսկ 2,7 տոկոսով նվազել է հավկիթի գինը:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները