Քաղաքականություն

Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հունաստանը դեմ է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին. Հունաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձերին և աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Երևանի պետական համալսարանում այս մասին հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

«Հունաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հունաստանը դեմ է բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ կարող են այս հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոցիասը:

Նա հավելեց, որ Հունաստանը կողմնակից է բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, մարդկանց իրավունքների պաշտպանությանը և նրանց անվտանգության ապահովմանը, ինչին պետք է միտված լինեն բոլորի ջանքերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում