Տարածաշրջանային

Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա հինգ զոհ

1 րոպեի ընթերցում

 Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել. կա հինգ զոհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ուղղաթիռի ընկնելու հետևանքով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը կին: Թուրքական «Միլլիեթ» պարբերականի տվյալներով` ևս երկուսի որոնողական աշխատանքները շարունակվում են: Պարբերականը հայտնում է, որ ուղղաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր. ուղևորներից չորսը ռուս, մեկը՝ թուրք:

Կործանման հետևանքով առաջացած հրդեհը մարելու, ինչպես նաև տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեծ թվով փրկարարներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում