Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 4-ին ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելությունների գործունեությանը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, իսկ կառույցները, որոնք նրանք ներկայացնում են, ըստ Նախագահի, մեր երկրում դիտարկվում են որպես երկարաժամկետ գործընկերներ ժողովրդավարության զարգացման և մասնավորապես՝ ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու գործում: «Հենց այդ պատճառով է, որ մենք բարեխղճորեն և մանրամասն ուսումնասիրում ենք դիտորդական առաքելությունների դիտողությունները, գնահատականները և հետընտրական գործընթացներում մշտապես համագործակցելով համապատասխան կառույցների հետ, փորձում ենք իրականություն դարձել այն առաջարկությունները, որ ներկայացնում են դիտորդական առաքելությունները»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ այդ համատեքստում հիշատակելով լայն քաղաքական, հասարակական քննարկումների ու կոնսենսուսի արդյունքում, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անմիջական օժանդակությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունման փաստը:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարներին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու նպատակով համագործակցելու բոլոր դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և նրանցից ակնկալում են անկողմնակալ և հավաստի գնահատական Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների մասին:

Յան Պետերսենը շնորհակալություն է հայտնել ընտրությունները դիտարկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրելու համար՝ նշելով, որ առաքելությունն արդեն 11-րդ անգամն է Հայաստանում ընտրություններ դիտարկում, և մշակած մեթոդաբանությունն ու փորձը միանգամայն համապատասխանում են Հայաստանում ընտրությունները պատշաճ դիտարկելու, եզրակացություններ կատարելու պահանջներին: Դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է խոսել Հայաստանում գտնվելուց ի վեր՝ անցած երկու շաբաթների ընթացքում իշխանությունների, քաղաքական կուսակցությունների և բոլոր մյուս գործընկերների հետ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելության համագործակցության մասին և տեղեկացրել, որ առաքելության դիտորդներն արդեն գործուղվել ու տեղաբաշխվել են հանրապետության ամբողջ տարածքով մեկ և պատրաստ են իրականացնելու իրենց առաքելությունը:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը