Քաղաքականություն

Հայաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանն ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանն ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության Նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում