ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահը փետրվարի 27-ի առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը:

Սերժ Սարգսյանը և Ժոզեֆ Դոլը քննարկել են նաև միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի ամրապնդման վերաբերյալ:

Նշելով, որ Բելգիա իր աշխատանքային այցի ընթացքում Եվրամիության ղեկավարության հետ նախատեսված են հագեցած և բովանդակալից օրակարգով հանդիպումներ ու քննարկումներ, Հանրապետության Նախագահը ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում մեծ դեր է վերապահել ԵԺԿ-ին՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի: Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է ԵԺԿ հետ ՀՀԿ համագործակցության շարունակական խորացումը և երախտագիտություն հայտնել Հայաստանին և ՀՀԿ-ին մշտապես սատարելու պատրաստակամության ու գործնական աջակցության համար:

Այդ համատեքստում կարևորվել են նաև ԵԺԿ հետ համագործակցությունը տարբեր միջխորհրդարանական հարթակներում՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանն ու ազատությունների երաշխավորմանը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, սոցիալական, հումանիտար, մշակութային համագործակցությանը:

Հանրապետության Նախագահը և ԵԺԿ նախագահը անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է հակամարտության կարգավորման հայկական կողմի մոտեցումները, իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, սադրիչ գործողությունների և իրավիճակի լարման մասին տեղեկություններ:

Նշելով, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության Նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին մարտի վերջին Մալթայում կայանալիք ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը