1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին:
Զսպվածության կոչ անելով` Քասեմին ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կողմերի հետ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության հաստատման նպատակով: