Արգենտինայում ներկայացվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի պատգամավոր Նիլդա Սելիա Գարեն ներկայացրել է մի օրենքի նախագիծ, որը նախատեսում է Արգենտինայում քրեականացնել ցեղասպանության ժխտումը: Prensa Armenia-ին տված հարցազրույցում Սելիա Գարեն տեղեկացրել է, որ նախագիծը ենթադրում է նաև քրեական պատիժ Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջարկը նախատեսում է Քրեական օրենսգրքում ներառել ցանկացած մեկի քրեական հետապնդումը, ով «հրապարակայնորեն ժխտում է, նվաստացնում է, արդարացնում է և/կամ հավանություն է տալիս ցեղասպանությանը կամ մարդկության դեմ հանցանքին»:

Արգենտինացի պատգամավորը տեղեկացրել է, որ առաջարկը համապատասխանում է խոսքի ազատությանը, երբ դա «արդարացվում է զոհերի իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգը կամ ազգային անվտանգությունը պահպանելու, ատելությունը կամ բռնությունն արդարացնելը կանխելու անհրաժեշտությամբ»:

«2006 թվականին Ազգային կոնգրեսն ընդունել է 26.199 օրենքը, որը ցեղասպանություն է ճանաչել այն, ինչին զոհ է գնացել հայ ժողովուրդը: Հետևաբար, հստակ է, որ դա ներառված է այն նախագծում, որն առաջարկում ենք»,- ասել է Նիլդա Սելիա Գարեն:

Պատասխանելով հարցին, կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` վերջերս Արգենտինա կատարած այցի հետ, Գարեն նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարող է վերաբերվել սրան: Ես գիտեմ միայն այն, որ Արգենտինայի Հանրապետությունն ինքնիշխան է, և Ազգային կոնգրեսը դրա իշխանություններից մեկի դրսևորումն է»:

Արգենտինացի պատգամավոր Նիլդա Սելիա Գարեն ներկայացնում է «Հաղթանակի ճակատ» կուսակցությունը: Նա նախկինում զբաղեցրել է Արգենտինայի պաշտպանության նախարարի, ապա Անվտանգության նախարարի պաշտոնները:

Հայերեն العربية English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres