Տարածաշրջանային

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ավելի քան մեկ տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ավելի քան մեկ տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության ղեկավարներից մեկի` Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու պատճառով դատապարտվել է 1 տարի և 3 ամիս ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ: Ջեմալը հերքել է մեղադրանքը` հայտնելով, որ իր արածը հանցանք չի կարող համարվել:

Դատարանը վճռել է, որ պատժի կրումը պետք է հետաձգվի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում