Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են հանքարդյունաբերական 4 ընկերություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող 4 ընկերություն հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, այդ ընկերություններն են «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Այս 4 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 23 մլրդ 69 մլն 19.77 հազար ՀՀ դրամ հարկային գումար:

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում վերը նշված հանքարդյունաբերական ընկերություններից առավել շատ հարկեր վճարել է«Գեոպրոմայնինգ գոլդ»ընկերությունը՝ շուրջ 9 մլրդ 377 մլն 7.95 հազար ՀՀ դրամ: Վճարված հարկերի և պետական տուրքերի ցուցանիշով ընկերությունը հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 13-րդ տեղում: 2015 թվականին այս ընկերությունը 28-րդ տեղում էր` 3 մլրդ 861 մլն 801.72 հազար ՀՀ դրամ հարկային վճարով:

Հանքարդյունաբերության ոլորտում գործող մյուս խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը վճարել է 9 մլրդ 121 մլն 578.97 հազար ՀՀ դրամ հարկ, հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկի 16-րդ հորիզոնականում: 2015 թվականին այս ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2-րդն էր` վճարված 27 մլրդ 505 մլն 901.58 դրամ հարկով:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատը» հայտնվել է 38-րդ տեղում` մեկ տարվա ընթացքում վճարված 3 մլրդ 213 մլն 108.44 հազար ՀՀ դրամ հարկային գումարով:

89-րդ հորիզոնականում է հայտնվել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 1 մլրդ 449 մլն 324.41 հազար ՀՀ դրամ հարկ: 2015 թվականին այս ընկերությունը 44-րդ տեղում էր` վճարված 2 մլրդ 935 մլն 352.55 դրամ հարկային գումարով:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը