Իրանը «Ֆաջր-5» հրթիռների եւ «Միսագ-3» զենիթա-հրթիռային համալիրների սերիական արտադրություն Է սկսել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում սկսվել Է սպառազինության հինգ նորագույն տեսակների, այդ թվում՝ «Ֆաջր-5» («Լուսաբաց-5») կառավարվող հրթիռի եւ «Միսագ-3» («Ուխտ-3») շարժական զենիթա-հրթիռային համալիրների սերիական արատադրությունը: Ինչպես հայտնել ԷIrinn նորությունների հեռուստաալիքը, այս նախագծերի ավարտումը նվիրված Է այս օրերին նշվող՝ 1979 թվականի իսլամական հեղափոխության տարեդարձին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կատարվեց եւս մեկ նշանակալից քայլ զինված ուժերն սպառազինությունների արդի տեսակներով ապահովման, երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման բնագավառում»,- նոր նախագծերի շնորհանդեսի արարողությանը հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը: Նրա խոսքով՝ «վերջին երեք տարում Իրանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի թողարկման ծավալն ավելացել Է 69 տոկոսով, այդ ժամանակամիջոցում նախագծվել, սպառազինության են ընդունվել եւ շարք մտցվել 115 միավոր տարատեսակ սպառազինություն եւ ռազմական հանդերձանք»:
Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը հավաստիացրել Է, որ երկրի պաշտպանունակության ամրապնդումը կշարունակվի, «չնայած թշնամիների բազմաթիվ պատժամիջոցներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: