Միջազգային

Ձգտելու ենք օգնել հակամարտությունների կարգավորման հարցում. Կուրց

1 րոպեի ընթերցում

Ձգտելու ենք օգնել հակամարտությունների կարգավորման հարցում. Կուրց

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձդնեստրին հատուկ իրավական կարգավիճակ տալը հնարավորություն կտա կարգավորել հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Քիշնևում հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Ձգտելու ենք օգնել հակամարտությունների կարգավորման հարցում: ԵԱՀԿ հիմնական նպատակն է Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը` հաշվի առնելով Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, որը պետք է համադրվի Մերձդնեստրի տարածաշրջանի հատուկ կարգավիճակի հետ»,- նշել է Կուրցը:

ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնև այցելությունից հետո մտադիր է լինել նաև Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում