Կենտրոնական գանձապետարանում դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով բացվել է հաշվեհամար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Այսուհետ բոլոր գործատուները և դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձինք1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին: Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին,որոնց Կենտրոնական Բանկը 27.01.2017 թ. շրջաբերական նամակով ծանուցել է Ֆինանսներինախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ: Շուտով պատրաստ կլինի նաև Զինվորների Ապահովագրության Հիմնադրամի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը, տեղեկանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգի մասին, տեսնել Հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաև հավաստիանալ, որ Հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան ՀԾՀ-ն կամ կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Հայերեն

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը