Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Ադրբեջանին. ՀՀ արտգործնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունն ու, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, պահանջներին և կորցրել է իրականության զգացումը: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը հայ-ադրբեջանական սահմանին և ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն:

«ԱԳՆ-ն համապատասխան հայտարարությունով հանդես եկավ միջադեպից անմիջապես հետո: Ոմանք հարցնում են` ինչո՞ւ է դա արվել և ո՞վ է հրաման տվել. Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, տեղական ինչ-որ հրամանատարնե՞ր, թե՞ ինքնաբուխ է արվել խելքը կորցրած դիվերսանտների կողմից: Բոլոր տարբերականերն էլ շատ վատն են»,- նշեց Նալբանդյանը:

Նա մեկնաբանությունից վեր է համարել այն պնդումը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է տվել դիվերսիոն ներթափանցման փորձի հրամանը: «Չնայած որևէ մեկը, կարծում եմ, կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ընդունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցման և հրադադարի ռեժիմի ամրապնդումից: Ենթադրենք, այս անգամ բացառություն էր և Ադրբեջանի ղեկավարությունը չէր հրաման տվել, այլ տեղական ինչ-որ հրամանտարներ: Դա խոսում է այն մասին, որ ադրբեջանական բանակում ուղղակի «բեդլամ» է: Այսինքն, ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են այնպիսի գործողությունների, արկածախնդրության գնալ, որը կարող է ոչ միայն սրել, այլև այլ բացասական զարգացումների բերել»,- ընդգծեց արտգործնախարարը:

Անդրադառնալով այն հնարավոր տարբերակին, թե կատարվածը խելքը կորցրած դիվերսանտների ձեռքի գործն էր` Նալբանդյանն ասաց. «Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ այսպիսի երևույթներ կարող են լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող է լինել, որ հանրային կարծիքի հարցումները, որոնք անցկացվել են հունվարին հենց Ադրբեջանում, ասում են այն մասին, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսն արտահայտվում է ուժի գործադրման և ռազմական ճանապարահով հարցի լուծման օգտին: Կարծում եմ` ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունն ու առաջին հերթին եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում նրանց կոչերին, իրենց պահանջներին և կորցրել է իրականության զգացումը»:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի