«Նոր գիրք» 3/31. «Դավաճանություն», «Կղզին եւ մի մարդ», «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում: Հայելու միջով», «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Մակեդոնացի արձակագիր Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը սիրո և կրքի, պատվի ու պարտականության, հայրենի հողի ու նրա հանդեպ պատասխանատվության՝ այդպես էլ չհստակվող և դրա պատճառով ողբերգություն պայմանավորող հոգեբանական դեգերումների պատմություն է:

Վեպը մակեդոներենից թարգմանել է Արմինե Փիլոյան-Վրտեսկան: Երևան, «Անտարես», 2016, 208 էջ («Օտար գիր» մատենաշար):

Կոստան Զարյանի երկերի սույն հատորը բովանդակում է «Կղզին եւ մի մարդ» նշանավոր վիպակը, տպագրված և անտիպ վեց նորավեպ և «Տեսիլք» անտիպ պիեսը: Հավելվածում տեղ է գտել վիպակի նախնական մի տարբերակի առաջին մասը: Աշխատասիրութեամբ՝ Երուանդ Տեր-Խատարեանի: Երևան, Սարգիս Խաչենց&Փրինթինֆո, 2016, 508 էջ:

Լուիս Քերոլ «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում: Հայելու միջով» վիպակների գիրքը պատմում է այն զարմանահրաշ աշխարհի մասին, որտեղ պատահաբար հայտնվում է Ալիսը: Անգլերենից թարգմանել է Նունե Թորոսյանը, խմբագրել՝ Զավեն Բոյաջյանը: Երևան, «Անտարես», 2016, 228 էջ («Կողմնացույց» մատենաշար):

Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը վրացի արձակագրի ամենահայտնի և սիրված ստեղծագործություններից է: Վեպի հերոսները բարության և ընկերասիրության, ինքնանվիրումի, անձնազոհության, կամքի ու հաստատակամության մարմնավորում են: Նրանց շրջապատում հասակ է առնում պատանի Զուրիկոն՝ գլխավոր հերոսը: Արկածային ու հետաքրքիր դրվագները, հումորի անսպառ ներկայությունը վեպին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում: Վեպը վրացերենից թարգմանել է Հրաչյա Բայրամյանը: Երևան, «Անտարես», 2016, 216 էջ («Կողմնացույց» մատենաշար):

Հայերեն

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին