Տնտեսություն

ՀՀ-ում հնարավոր է դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հնարավոր է դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով:

«Որոշմամբ առաջարկվում է կանոնակարգել կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային եղանակով գրանցման հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել էլեկտրոնային դրամարկղային գրքի ձևը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՊԵԿ նախագահը:

Պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր կլինի 2018թ.-ից: Վարչապետն առաջարկեց վերանայել սահմանված ժամկետը և հնարավորոււթյան դեպքում այդ գործընթացին անցումն ավելի շուտ ապահովել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում