Քաղաքականություն

Ստատուս քվոյի խաթարմամբ շահագրգիռ միակ կողմը Ադրբեջանն է. Ֆրանկ Էնգել

2 րոպեի ընթերցում

Ստատուս քվոյի խաթարմամբ շահագրգիռ միակ կողմը Ադրբեջանն է. Ֆրանկ Էնգել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միակ կողմը, որ կարող է շահագրգռված լինել ստատուս քվոյի խաթարմամբ, Ադրբեջանն է: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:«Ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողմերին հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է միանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը»,-ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հայ հասարակության շրջանում սերմանել վախի եւ անապահովության զգացողություն:

«Նա ցանկանում է դրդել հայկական կողմի անհամաչափ ռազմական հաշվեհարդարին: Միայն այս դեպքում այն կկարողանա արդարացնել հայկական զինված ուժերի դեմ մեծածավալ ռազմական գործողությունները»,-ընդգծեց Ֆրանկ Էնգելը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող: Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Սյուզի Մուրադյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում