Տնտեսություն

Վարչապետը նպատակահարմար չի համարում Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը արտաքին պարտքը մեծացնելու եղանակով իրականացնելը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը նպատակահարմար չի համարում  Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը արտաքին պարտքը  մեծացնելու եղանակով իրականացնելը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելը Հայաստանի արտաքին պարտքի բեռի մեծացման ճանապարհով իրականացնելը լավագույն լուծումը չէ: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը մանրամասնեց, որ այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում