Ucom-ի շարժական կապն այժմ հասանելի է Դիլիջանի թունելում ու Երևանի մետրոյում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ 2016թ. ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը նոր կայաններ է գործարկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից, ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստացել օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

Այս տարվա աշխատանքների արդյունքում 4G+ ցանցը հասանելի է Երևանում, ընդ որում նաև՝ Երևանի մետրոպոլիտենում, Ծաղկաձոր քաղաքում, Երևանից Վաղարշապատ ձգվող հատվածում ու ճանապարհին, նաև՝ այդ տիրույթի գյուղերում, Վաղարշապատում, Գավառում, Մարտունիում և հարակից տարածքներում տեղակայված գյուղերում, ինչպես նաև՝ այդ տիրույթի ճանապարհներին:

Գեղարքունիքի մարզում նոր ցանցը հասանելի է Գանձակ, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Լիճք, Վերին Գետաշեն, Վարդաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ և հարակից տարածքում գտնվող այլ գյուղերում: Իսկ Արմավիրի մարզում նոր ցանցից հնարավոր է օգտվել Հայթաղ, Գեղակերտ, Հովտամեջ, Արշալույս, Ծակգյուղ, Արտիմետ, Զվարթնոց, Փարաքար, Մուսալեռ, Հայանիստ, Խաչփառ, Հովտաշատ, Զորակ, Դաշտավան և հարակից տարածքում գտնվող գյուղերում:

«Ամբողջ տարվա կտրվածքով, ինչպես նաև այս ձնառատ օրերին մեր տեխնիկական անձնակազմը շարունակել է աշխատել ցանցի արդիականացման ուղղությամբ, ընդ որում՝ բավականին վտանգավոր պայմաններում, սակայն այս ամենն արվել է մեր բաժանորդների գոհունակությանն արժանանալու համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

3G ցանցը նույնպես արդիականացվել է Շիրակի մարզում, մասնավորապես՝ Արթիկ, Մարալիկ, Թալին, Սառնաղբյուր, Մուսայելյան, Հարթաշեն համայնքներում: Արդիականացում է տեղի ունեցել նաև Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ, Կեչուտ, Հերմոն, Գողթանիկ, Արատես, Կարմրաշեն համայնքներում և վերջիններս իրար միացնող միջհամայնքային ճանապարհին: Արագածոտնի մարզում ցանցի բարելավման աշխատանքներն ավարտվել են Ապարանում, Մելիքգյուղում, իսկ Տավուշի մարզում՝ Դիլիջանի թունելում և Սևանից դեպի Դիլիջան տանող ամբողջ ճանապարհի երկայնքով:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը