Իրանական կապիտալը պետք է ավելի տեսանելի լինի Հայաստանում. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ: Այս մասին Հայաստան-Իրան գործարար համաժողովին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է մեր առեւտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր, որոնց հաջողված փորձն ունենք մասնավորապես էներգետիկայի ոլորտում: «Այսօր ես Իրանի նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին գալու Հայաստան եւ այստեղ գործ դնելու` ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին նույնը անել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախագահը:

Նա ցանկություն հայտնեց, որ իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսությունների համար: «Այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր նախադրյալները ներդրումներ կատարելու եւ հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար: Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ նախատեսված է հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքներն ու հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում այժմ գործող և ապագայում նախատեսված արտոնություններից»,-հավելեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից նա ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ մեր երկիրն ունի առեւտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: «Իրանցի գործարարները, գործունեություն ծավալելով Հայաստանում, կարող են օգտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված լայն հնարավորություններից»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանը որպես Իրանին սահմանակից երկիր տրանսպորտային միջանցք է դեպի Եվրամիության եւ ԱՊՀ երկրներ: «Այս առումով կարեւորում եմ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը` որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կապող ամենահեշտ տարանցիկ երթուղին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ