Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Հասան Ռոհանի

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Հասան Ռոհանի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Մեզ համար Հայաստանը և Ադրբեջանը բարեկամ երկրներ են, և հուսով ենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կլինի ողջ տարածաշրջանի օգտին: Անկասկած այս խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ցանկանում ենք ականատես լինել հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոհանին:

Նա հավելեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: «Երկու երկրներն էլ տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում ունեն որոշակի գործադրված ջանքեր և պետք է այս ուղղությամբ բոլոր երկրների հետ կարողանալ հաստատել սերտ փոխգործակցություն, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարում կարողանանք արդյունավետ քայլեր ձեռնարկել»,-ընդգծեց Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը նկատեց, որ Իրաքն ու Սիրիան այսօր ահաբեկչության խնդրի առաջ են կանգնած և այդ խնդիրները լուծելու հարցում ևս արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտություն կա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում