Իրկուտսկում արտակարգ դրություն Է մտցվել «Բոյարիշնիկ»-ից զանգվածային թունավորման պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրկուտսկի քաղաքագլուխ Դմիտրի Բերդնիկովը արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել քաղաքում, որտեղ 41 մարդ Է մահացել սպիրտ պարունակող արտադրանքից թունավորվելու հետեւանքով: Արգելված Է սպիտ պարունակող ոչ սննդային ամբողջ արտադրանքի վաճառքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքի ղեկավարը հայտարարել Է արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում:

«Մինչեւ հանգամանքների պարզումը նպատակահարմար Է արգելք սահմանել ոչ միայն «Բոյարիշնիկ»-ի, այլեւ սպիրտ պարունակող բոլոր հեղուկների վաճառքի վրա», ասել Է նա:

Իրկուտսկում լոգանքներ ընդունելու համար նախատեսված սպիրտ պարունակող միջոցի՝ «Բոյարիշնիկ»-ի թունավորման զոհ Է դարձել 41 մարդ: Ընդամենը թունավորումից տուժել Է 57 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский