Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը տարին կամփոփի հարկային եկամուտների 5,2 տոկոս աճով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը 2016 թվականը կամփոփի նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5,2 տոկոս աճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Նրա խոսքով` խոշոր հարկ վճարողների ՀՏ-ում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016 թվականին կկազմեն շուրջ 436,5 մլրդ դրամ, ինչը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը 21,7 մլրդ դրամով:

«Խոշոր հարկ վճարողների ցանկը հարկային եկամուտների մասով կգլխավորի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Երկրորդ խոշոր հարկատուն «ՀԷՑ»-ն է, այնուհետև «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ կազմակերպությունը, չորրորդ ու հինգերորդ տեղերում, համապատասխանաբար, կապի ոլորտը ներկայացնող «Ղ-տելեկոմ» և «Արմենիա թելեքոմ քոմփանի» կազմակերպությունները: Նախորդ տարվա համեմատ առաջին հնգյակից դուրս է եկել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», դրա փոխարեն ցուցակում հայտնվել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ կազմակերպությունը: Առաջին հինգ խոշոր հարկատուների կողմից բյուջե կվճարվի շուրջ 17 մլրդ դրամով պակաս հարկային եկամուտ, քան նախորդ տարի: Չնայած դրան` ամբողջ եկամուտների մասով կունենանք աճ»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:

Հայերեն English Русский

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով