Հայաստանի պետական պարտքը նվազել է շուրջ 10.5 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 596.3 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակած պետական պարտքի ամսեկան տեղեկագրիրը, հոկտեմբերին Հայաստանի պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 606.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ նոյեմբերին այն նվազել է շուրջ 10.5 մլն ԱՄՆ դոլարով: Սեպտեմբերի համեմատ այն նվազել է մոտ 100 հազար ԱՄՆ դոլարով:

Պետական պարտքի 80 տոկոսից ավելին` մոտ 4 մլրդ 495 մլն ԱՄՆ դոլարն արտաքին պարտքն է, իսկ 1 մլրդ 101.3 մլն ԱՄՆ դոլարը` ներքինը։ Արտաքին պարտքից 497.8 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

Նոյեմբերին արտաքին պարտքը հոկտեմբերի համեմատ նվազել է մոտ 48.5 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ներքին պարտքն ավելացել է մետ 38 մլն ԱՄՆ դոլարով:

Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքը ավելացել է 518.6 մլն ԱՄՆ դոլարով։

Հայերեն English Русский

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով