Տնտեսություն

Ալկոհոլային խմիչքները նույնպես անցում են կատարելու էլեկտրոնային եղանակով ակցիզային դրոշմանշմանը

1 րոպեի ընթերցում

Ալկոհոլային խմիչքները նույնպես անցում են կատարելու էլեկտրոնային եղանակով ակցիզային դրոշմանշմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային արտոնությունների փաթեթի նախագծով առաջարկվում է ակցիզային դրոշմանիշներն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի 1-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվել է ալկոհոլային խմիչքների դեպքում ևս անցում կատարել էլեկտրոնային դրոշմանիշների գաղափարին, որը վարչարարության առումով ավելի արդյունավետ և վերահսկելի գործիք է:

«Ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշների` էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը հնարավորություն կտա հարկ վճարողներին մինչև ալկոհոլային խմիչքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարել գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում` ճշգրտումներ կատարել»,- ասաց նա:

Միրումյանը նաև հավելեց, որ այս եղանակով փորձում են ստվերային շրջանառությունների հարկման մեխանիզմը սահմանել ավելի շուտ, քան այն նախատեսված է հարկային օրենսգրքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում