Արցախ

Սերժ Թանկյանը միացել է Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին աջակցելու կոչին

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը միացել է Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին աջակցելու կոչին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի անդամ, ամերիկահայ հայտնի երաժիշտՍերժ Թանկյանը կոչ արել է աջակցել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին, ովքեր ազատազրկվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թանկյանը միացել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների համար» (Write for Rights) ամենամյա արշավին և պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համարազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:

«Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Անշուշտ, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: Amnesty International-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, օգնեք»,- թիվթերյան իր էջում գրել է Սերժ Թանկյանը` կիսվելով արշավի կայքէջով:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը համարձակվել են քննադատել պետությանը խիստ հանրային ձևով: 2016 թվականի մայիսի 10-ին երիտասարդները ձերբակալվել են ու կալանավորվել` թմրանյութերի հետ կապված կեղծ մեղադրանքներով: «Եթե նրանք մեղավոր ճանաչվեն դատարանի կողմից, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: Նրանք խղճի բանտարկյալներ են»,- ասված է կայքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում