Երևանում կայացավ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի պրեմիերան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աստոր Պիացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Օպերա տանգոն կայացավ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ներկայացման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն, ով աշխատել և համագործակցել է Պիացոլայի հետ։

Ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, խոսելով բեմադրության մասին, ասաց, որ չի կարող կարծիք հայտնել, մինչև այն չներկայացվի հանդիսատեսի դատին։ «Մինչև ժողովուրդը չնայի և իր գնահատականը չտա, իմ կարծիքը գրոշի արժեք չունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթյանը և հավելեց, որ ընտրել է հենց այս գործը, քանի որ իր կարծիքով տանգոն շատ հոգեհարազատ է իրեն և ընդհանրապես մեր ազգին։

«Տանգոյի ռիթմերը, երաժշտությունը՝ կրակոտ, շատ մոտ է մեզ և երևի հենց դրա համար եմ ընտրել այս օպերա տանգոն»,- հավելեց ռեժիսորը։

Նրա խոսքով՝ կազմը ընտրվել է տարբեր թատրոններից՝ օպերային թատրոնից, համազգային թատրոնից և կան երգիչներ, ովքեր նրա ուսանողներն են՝ երաժշտական թատրոնի դերասաններ են, ինչպես նաև կան ուսանողներ, ովքեր դեռ սովորում են և շուտով պետք է ավարտեն։

«Ներկայացումը շատ խառը և հետաքրքիր սյուժե ունի։ Բուն գաղափարը կայանում է նրանում, որ ներկայացնում ենք Մարիա դե Բուենոս Այրես կնոջ կերպարը և ամբողջ տանգոյի պատմությունը։ Ցույց է տրվում, թե ինչպես է տանգոն առաջացել։ Շատ մանրամասն չեմ ցանկանում պատմել, որպեսզի հետաքրքրի լինի։ Ասեմ, որ ընթացքում իբր հեղափոխություն է լինում 1973 թվականին, ընդհանրապես փակվում են բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ տանգո էին պարում։ Հետո վերածնվում է, և մենք ունենում ենք տանգո նուեվո, այսինքն նոր շունչ ստացավ տանգոն։ Սա է սյուժեն։ Կարելի է ասել՝ մյուզիքլային է, որտեղ մենք, և՛ պարելու ենք, և՛ երգելու, և՛ իհարկե դերասանական խաղ է լինելու։ Մեզ համար մեր հյուրի՝ Կարլոս Բուոնոյի կարծիքն էր շատ կարևոր, ով ասաց, որ մենք կարողանում ենք արտահայտել տանգոյի ոգին։ Նա արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում է Հայաստանում և բոլոր փորձերին պարտադիր մասնակցում է իր բանդոնեոնով»,- ասաց ռեժիսորի ասիստենտ, ներկայացման մասնակից Արա Ասատուրյանը։

Ներկայացումը բեմադրվել է Նոր երաժշտական թատրոնի աջակցման հիմնադրամի համատեղ ջանքերով։

«Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի պրեմիերային ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Հայերեն العربية

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին