ՀՀ-ում Վրաստանի դեսպանը համալսարանականներին վրացերեն գրքեր է նվիրաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) հայ-վրացական հարաբերությունների բաժնին նվիրաբերել է վրացերենին, վրաց գրականությանն ու մատենագրությանը նվիրված 27 անուն գիրք: «Մայր բուհում վրացերեն են ուսումնասիրում և՛ Հայ բանասիրության, և՛ Պատմության ֆակուլտետներում, նախատեսվում է վրացերենի դասավանդում սկսել նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուստի այս գրքերը շատ օգտակար կլինեն ուսանողների, ինչպես նաև ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի աշխատակիցների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է դեսպանը` հավելելով, որ հայ ժողովուրդն իր գիտական և մշակութային ներուժով մեծ դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային գիտական ասպարեզում, իսկ Մայր բուհը եղել և շարունակում է մնալ ԱՊՀ առաջատար կրթօջախների շարքում: «Մեր դեսպանատան աշխատակիցները հիմնականում ԵՊՀ շրջանավարտներ են, և ինձ համար էլ մեծ պատիվ է այսօր գտնվել Երևանի պետական համալսարանում: Վստահ եմ, որ նվիրաբերած գրականությունը կօգնի վրացագիտությամբ զբաղվող համալսարանականներին»,- ասել է դեսպանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ հավելել է, որ ԵՊՀ ուսանողները հետաքրքրված են վրացերենի, վրաց գրականության, պատմության ու մշակույթի ուսումնասիրմամբ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին