Հասարակական

Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

1 րոպեի ընթերցում

 Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նոյեմբերի 30-ին վիրավորված զինծառայողներից 19-ամյա Կարապետ Միքայելյանի և Քաջիկ Բադալյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրազենային վիրավորում էին ստացել 2 զինծառայող: Նույն օրը, զինծառայողները տեղափոխվել էին «Մուրացան»կենտրոնականկլինիկականզինվորականհոսպիտալ:

Վիրավորներից մեկը 1997 թվականին ծնված Կարապետ Միքայելյաննէ,ով ստացելէր գլխիհրազենայինվիրավորում:Մյուս հիվանդը 1993 թվականին ծնված Քաջիկ Բադալյանն,ով հոսպիտալ էր տեղափոխվել ազդրիու կոնքիվնասվածքներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում