Սպորտ

Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց երեխաների հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց երեխաների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը միաժամանակյա խաղային սեանս անցկացրեց «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» նախաձեռնության շրջանակում: Արդեն ավանդույթ դարձած սեանսին այս տարի մասնակցում էր 22 աշակերտ՝ Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցներից:

«Կարծում եմ` երեխաների համար է հետաքրքիր, քանի որ փորձում եմ ամբողջ ուժով խաղալ: Շախմատն այն խաղն է, որը ողջունում է հավասարությունն ամեն ինչում: Շախմատը մարդկանց միմյանց մոտեցնելու հատկություն ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արոնյանը:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց Լևոն Արոնյանին ևս մեկ անգամ շախմատային սեանս անցկացնելու համար և կարևորեց նրա դերը` նախաձեռնության կյանքի կոչման ճանապարհին: «Նպատակ ունենք, որ այսօր այստեղ հնչող հավասարության կոչը շարունակական բնույթ կրի»,-շեշտեց Թադևոսյանը:

Լևոն Արոնյանն արդեն 7-րդ տարին անընդմեջ մասնակցում է նախաձեռնությանը՝ նպաստելով գաղափարի տարածմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում