Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոսկվա կինոթատրոնում նոյեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ նախագահի դրամաշնորհով նկարահանված «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ֆիլմի գաղափարի հեղինակ և նախաձեռնող Սաիդ Ավդալյանը, կինոնկարի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 7 ամիս:

«Փորձել ենք նկարահանել ֆիլմ արցախյան պատերազմի ամբողջ ընթացքին`1988 թվականից մինչ օրս, մասնակցած և զոհված եզդիների մասին: Արցախյան պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել են 500-ից ավելի եզդի, զոհվել են նրանցից 45-ը: Պատերազմին եզդիների մասնակցության մասին հայ և եզդի հասարակության շրջանում որոշակի անտեղյակություն կար: Այդ բացը լրացնելու համար փորձ արվեց ներկայացնել եզդի հերոսներին մեկ փաստավավերագրական ֆիլմում»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Ֆիլմը նկարահանվել է երկու լեզվով՝ հայերեն և եզդիերեն: Նախատեսվում է այն թարգմանել նաև այլ լեզուներով: Ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը նշեց, որ նկարահանման աշխատանքներն իրականացվել են Արցախում, այն վայրերում ու դիրքերում, որտեղ մարտնչել ու զոհվել են եզդիները:

«Ֆիլմի նկարահանումները կատարվել են նաև այն տարածքներում, որտեղ երբևէ նկարահանում չի կատարվել, երբևէ լրագրող ոտք չի կոխել: Այնպիսի վայրեր են, որտեղ կռվել, զոհվել են հայ, եզդի ազատամարտիկները: Որպես ռեժիսոր ինձ համար կարևոր էր ներկայացնել մարդկանց դիմանկարը, կերպարը»,-ասաց Նաիրի Հոխիկյանը: Նրա խոսքով, ֆիլմը դիմանկարային ակնարկների հավաքածու է, որտեղ ներկայացված են բոլոր զոհված 45 ազատամարտիկները: Ստեղծվել է այդ կերպարների համախումբ՝ միահյուսված մեկ ամբողջության մեջ: Ըստ Նաիրի Հոխիկյանի՝ ֆիլմի գաղափարն այն է, որ Արցախի ազատագրման, սահմանների ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն հայ, այլև ուրիշ ազգի ներկայացուցիչները:

Սաիդ Ավդալյանը նկատեց, որ մինչ այս ֆիլմի նկարահանման աշխատանքները ինքն անտեղյակ է եղել եզդիների քաջագործությունների մասին:

«Գտնվելով Արցախում, խոսելով նրանց մարտական ընկերների հետ` փորձեցինք բացահայտել, թե եզդիները հիմնականում ո՞ր գործողությունների, բնակավայրերի պաշտպանությանն են մասնակցել: Բացահայտվեցին պատմություններ, ըստ որոնց, մահվան ճիրաններում գտնված եզդիները չեն մոռացել իրենց մարտական ընկերներին, հայ եղբայրներին: Եզդիների հերոսական սխրանքների մասին հաճախ չգիտեին նույնիսկ նրանց հարազատները: Մեր նպատակն է վառ պահել այս մարդկանց հիշատակը, նրանց անունն անմահացնել հայ, եզդի հասարակության հիշողության մեջ»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքով, հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը շարունակվելու է հարատև: Նա ընդգծեց, որ սահմանին կանգնած հայն ու եզդին ունեն մեկ ընդհանուր նպատակ` պահպանել հայրենիքի, ընտանիքների անվտանգությունը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան